Menu

Դոնալդ բադ

  • Դոնալդ բադ
  • Դոնալդ բադ

Բնութագիր

Դոնալդ Ֆոնթլերոյ Դաք մուլտֆիլմի հերոս, որը ստեղծվել է Ուոլթ Դիսնեյի արտադրությունում, 1934 թվականին: Այն սպիտակ բադ է՝ դեղնա - նարնջագույն կտուցով և միևնույն երանգի ոտքերով: Նա սովորաբար հագնում է նավաստու վերնաշապիկ և գլխարկ՝ փողկապով: Դոնալդ Դաքն առավել հայտնի է իր դյուրըմբռնելի խոսքով և բռնկվող բնավորությամբ: Իր ընկերոջ՝ Միքի Մաուսի հետ միասին, նա համարվում է Դիսնեյի ամենահայտնի հերոսներից մեկը և 2002 թվականին ընդգրկվել է բոլոր ժամանակների 50 մեծագույն մուլտհերոսների հեռուստացանկու]: Նա հայտնվել է ավելի շատ ֆիլմերում,քան որևէ այլ Դիսնեյան հերոս, և համաշխարհային զավեշտական գրքի ժանրում ամենաշատ հրապարակված գերհերոսն է: Մուլտֆիլմի ցուցադրման առաջին իսկ օրվանից մինչև 1983 թվականը Դոնալդ Դաքի ձայնը մարմնավորել է Կլարենս Նեշը : Նեշի մահից հետո Դոնալդի ձայնը կարդացել է Դիսնեյի մուլտիպլիկատոր Թոնի Անսելմոն: 1935 թվականից սկսած Դոնալդ Բադիկը դարձել է մանկական գրքերում հաճախ հանդիպող կերպարներից մեկը:

Զամբյուղ

Go to cart page