Menu

Սպունգ Բոբ

  • Սպունգ Բոբ
  • Սպունգ Բոբ
1718
13.05.2019

Բնութագիր

Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ ամերիկյան մուլտսերիալ, որը ստեղծել է «Nickelodeon» հեռուստաընկերությունը։ Առաջին անգամ ցուցադրվել է 1999 թվականի հուլիսի 17-ին և դարձել է ամենահայտնի հեռուստածրագրերից մեկը աշխարհում։ Տվյալ պահին այն ունի 8 լրիվ եթերաշրջան։ Իրադարձությունները տեղի են ունենում Խաղաղ օվկիանոսի հատակին գտնվող Բիկինի Բոթոմ քաղաքում։ Մուլտֆիլմի գլխավոր կերպարները ծովային կենդանիներն են։ Դա պայմանավորված է նրանով, որ մուլտֆիլմի ստեղծող Սթիվեն Հիլենբերգը մուլտֆիլմի կերպարներին ստեղծելու ժամանակ Կալիֆոռնիա նահանգի համալսարաններից մեկում դեռ դասավանդում էր ծովային կենսաբանություն։ 1987 թվականին նա թողնում է համալսարանը, որպեսզի իրականացնի իր երազանքը և դառնա մուլտիպլիկատոր։ Առաջին երեք սերիաները ցուցադրվեցին «Nickelodeon Kids' Choice Awards» շոուից հետո՝ 1999 թվականի մայիսի 1-ին։ Սպունգ Բոբի իրական հաջողությունը սկսվեց այն ժամանակ, երբ սկսեց ցուցադրվել երկրորդ եթերաշրջանը և մինչ օրս այն պահպանում է իր առաջատար դիրքերը։ 2004 թվականի նոյեմբերի 19-ին ԱՄՆում տեղի ունեցավ առաջին լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան՝ «SpongeBob SquarePants: The Movie», իսկ 2015 թվականի փետրվարի 6-ին տեղի ունեցավ երկրորդ լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան, որը առաջինի շարունակությունն էր՝ «Սպունգ Բոբ 3D»։

Զամբյուղ

Go to cart page