Menu

Վինի Թուխ

  • Վինի Թուխ
  • Վինի Թուխ
1921
13.05.2019

Բնութագիր

Վինի Թուխ ,որ հայտնի է գրեթե ողջ աշխարհում և համարվում է 20-րդ դարի մանկական գրականության ամենահայտնի հերոսներից մեկը։Ալան Ալեքսանդր Միլնը հաճախ էր իր ստեղծագործությունների հերոսներին անվանում իր որդու՝ Քրիստոֆեր Ռոբին Միլնիիրական խաղալիքների անուններով։ Վիննի Թուխի անունն էլ բացառություն չէ. Քրիստոֆեր Ռոբինի խաղալիքն էլ կոչվել էր 1920-ական թվականներին Լոնդոնի կենդանաբանական այգում պահվող Վիննիպեգ (Վիննի) արջի անունով։1924 թ. Ալան Միլն իր 4 տարեկան որդուն առաջին անգամ տարավ կենդանաբանական այգի, որտեղ նա ընկերացավ Վիննի արջի հետ։ Դրանից երեք տարի առաջ նա որդու առաջին ծննդյան օրը նրան նվիրել էր «Ալֆա Ֆարնել» ֆիրմայի արտադրության փափուկ խաղալիք (արջուկ), որն էլ ստացավ Վիննի անունը։ Հետագայում խաղալիք Վիննին գրեթե անբաժան էր Քրիստոֆերից. «յուրաքանչյուր երեխա ունի սիրելի խաղալիք, դա հատկապես անհրաժեշտ է նրանց, ովքեր ընտանիքի միակ երեխան են»

Զամբյուղ

Go to cart page