Սուպերմեն
Բնութագիր
Սուպերմեն իրական անունը՝ Կլարկ Ջոզեֆ Կենտ, «DC Comics» ընկերության կողմից թողարկված կոմիքսների սուպերհերոս, ստեղծված ամերիկացի գրող Ջերի Սիգելի և կանադացի նկարիչ Ջո Շուստերի կողմից։ Սուպերմենը համարվում է ամերիկյան մշակութային խորհրդանիշ։[1][2][3] Կերպարը ստեղծվել է 1932 թվականին և այնուհետև վաճառվել «DC Comics» ընկերությանը։ 1938 թվականի հունիսին Սուպերմենը հայտնվում է Action Comics #1-ում, իսկ հետագայում նրա հիման վրա նկարահանվում են մի շարք ֆիլմեր, ստեղծվում հեռուստատեսային ծրագրեր և վիդեո խաղեր։ Կերպարի ունեցած հաջողությունների շնորհիվ ստեղծվում է սուպերհերոսի ժանրը։
Սուպերմենի արտաքին տեսքը տարբերվող է՝ հագուստի կարմիր, կապույտ և դեղին գույները, թիկնոցը, և կենտրոնում S տառով ադամանդաձև նշանը։
Ըստ սկզբնական պատմության, Սուպերմենը ծնվում է Կրիպտոն մոլորակի վրա և ստանում Կալ-Էլ անունը։ Կրիպտոնի կործանումից մի քանի րոպե առաջ դեռ երեխա Կալ-Էլին Երկիր է ուղարկում իր հայր Ջոր-Էլը։ Իրեն գտնում և որդեգրում է մի կանզասյան գյուղացու ընտանիք։ Իր նոր ծնողներն իրեն տալիս են Կլարկ Կենտ անունը։ Դեռ փոքրուց ի հայտ էին գալիս երեխայի գերբնական ուժերը, որոնք նա որոշում է օգտագործել մարդկության օգտին