Menu

Մեր մասին

Երեխաները մեր կյանքի ամենալուսավոր և մաքուր էակներն են: Մենք բոլորս ցանկանում ենք հնարավորինս շատ գեղեցիկ պահեր և լուսավոր հիշողություններ պարգևել մեր երեխաներին: 

Յուրաքանչյուր երեխայի կյանքում լինում են հատուկ առիթներ և տոներ, որոնք մենք ցանկանում ենք դարձնել ավելիգեղեցիկ և անմոռանալի: Այդ հարցում ձեր լավագույն օգնականը կարող է դառնալ Multheros.am կայքը: 

Մենք առաջարկում ենք ծառայությունների ամբողջական փաթեթ, որոնցից օգտվելով դուքկկարողանաք ցանկացած միջոցառում վերածել իսկական տոնախմբության: Մեր գեղեցիկ և զվարճալի հեքիաթների և մուլտֆիլմերի հերոսները ցանկացած միջոցառման ամենասպասված հյուրերն են: Մուլտհերոսները ուրախ տրամադրություն կհաղորդեն ձեր փոքրիկներին՝ նրանց հետ կիսելովիրենց կյանքի ամենաուրախ պահերը:

Մուլտհերոսներց բացի ձեզ կարող են այցելել նաև այլ կերպարներ, ինչպիսիք են՝  ծաղրածուներն ու խաղավարները, որոնք միջոցառման ընթացքում փոքրերի և մեծերի համար կկազմակերպեն զանազանհետաքրքիր խաղեր, մրցույթներ և բազմաթիվ այլ անակնկալներ՝դարձնելով ցանկացած միջոցառում առավել հետաքրքիր, զվարճալի և անմոռաց:

Բացի մուլտհերոսներից, խաղավարներից և ծադրածուներից, Multheros.am կայքի միջոցով կարող եք պատվիրել նաև բազմաթիվ այլ ծառայություններ՝ մանկական միջոցառումները կազմակերպելու համար, ինչպիսիք են հետաքրքիր մանկական թեմաներով քենդի բարերը, հատուկ էֆեկտներըևմիջոցառմանտոնական ձևավորումը:

Դե ինչ, հետաքրքրե՞ց:

Դե ուրեմն, բարի գալուստ ամենաբարի և ամենամանկական Multheros.am կայք: Ծանոթացեք մեր մուլտհերոսներին, մյուսկերպարներին և այլ ծառայություններին և վերածեքձեր երեխայի միջոցառումը կախարդական հեքիաթի:




Զամբյուղ

Go to cart page